Երեվանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում թեժ մթնոլորտում են անցնում քառորդ եզրափակիչի մենամարտերը։
Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը կիսաեզրափակիչ դուրս գալու համար մրցում էր իսպանացի բռնցքամարտիկի հետ։ Մրցավարը մեկ անգամ հաշիվ բացեց ի օգուտ իսպանացու, այնուհետև նոկաուտ արձանագրեց և դադարեցրեց մենամարտը։ Այս որոշումից հետո տրիբունայում մեծ աղմուկ բարձրացավ, երկրպագուները նույնիսկ շշեր ու իրեր սկսեցին նետել դեպի ռինգ։
ArmSport.am–ի թղթակիցը մարզահամեգային համալիրից հայտնում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերցիան բողոքարկելու է այս մենամարտի արդյունքը։
Այսօր պարտություն էին կրել նաև 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն ու 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը։
Հաղթանակ էր տարել ու Հայաստանի առաջին մեդալն էր ապահովել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։
ԵԱ–ում պայքարը շարունակում է Հայաստանի 6 ներկայացուցիչ։ Այսօր կիսաեզրափակիչի համար կպայքարեն ևս 5 բռնցքամարտիկ։