Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում պարտություն կրեց Հայաստանը ներկայացնող Համբարձում Հակոբյանը։ Հայ բռնցքամարտիկը 0։5 հաշվով զիջեց խորվաթ մրցակցին։
Այսօր պարտություն էին կրել նաև 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն ու 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը։
Հաղթանակ էր տարել ու Հայաստանի առաջին մեդալն էր ապահովել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։
ԵԱ–ում պայքարը շարունակում է Հայաստանի 6 ներկայացուցիչ։ Այսօր կիսաեզրափակիչի համար կպայքարեն ևս 5 բռնցքամարտիկ։