Ֆինլանդիայում ընթացող հոկեյի աշխարհի առաջնությունը թևակոխել է վճռական փուլ։
Քառորդ եզրափակչում տանտերերը՝ ֆինները 4-2 հաշվով հաղթեցին Սլովակիային։ ԱՄՆ-ն իր հերթին երեք անպատասխան տափօղակ ուղարկեց Շվեյցարիայի դարպասը։ Կիսաեզրափակչում Ֆինլանդիան կհանդիպի ԱՄՆ-ին։
Քառորդ եզրափակչի մյուս երկու հանդիպումներում Կանադան 4-3 հաշվով հաղթեց Շվեդիային, Չեխիան էլ 4-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Գերմանիայի նկատմամբ։ Երկու հաղթողները կազմել են կիսաեզրափակչի երկրորդ զույգը։