Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ժոզե Ալտաֆինին անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
«Մբապեի ներկայիս աշխատավարձը վիրավորանք է ֆուտբոլի համար։ Իմ կարծիքով պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի նման խոշոր աշխատավարձերը վերանան համաշխարհային ֆուտբոլում»,- Ալտաֆինիի խոսքերն է մեջբերում FootballNews24-ը։
Հիշեցնենք, որ Ժոզե Ալտաֆինին 1958 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն իր հերթին օրեր առաջ նոր պայմանագիր կնքեց ՊՍԺ-ում և ելույթները կշարունակի Լիգա 1-ում։