Սթնլիի գավաթի եզրափակիչը թևակոխում է վճռական փուլ։
Քառորդ եզրափակչի հերթական խաղում «Էդմոնտոնը» օվերթայմում 5-4 հաշվով հաղթեց «Կալգարիին»՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ Հաղթական գոլը խփեց «Օյլերսի» հարձակվող Քոնոր Մաքդևիդը։
Ընդհանուր առմամբ, «Էդմոնտոնը» Ալբերտա նահանգի դերբիում հաղթեց սերիայի 4-1 հաշվով։ Մեկ այլ դիմակայությունում «Կարոլինան» 3-1 հաշվով առավելության հասավ «Ռեյնջերսի» նկատմամբ։ Այստեղ սերիայի հաշիվը 3-2 է՝ հօգուտ «Կարոլինայի»։