Հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» տարվա լավագույն ֆուտբոլիստ։
34-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «սերուցքայինների» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:
«Ես շատ հպարտ եմ, ինձ համար շատ լավ մրցաշրջան էր գոլերի, գոլային փոխանցումների, հաղթանակների և գավաթների առումով»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունները։
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչը, որում Բենզեմայի թիմը կհանդիպի «Լիվերպուլին», կկայանա մայիսի 28-ին, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: