«Ռոման», որի կազմում հանդես է գալիս հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, դարձել է Կոնֆերենցիաների լիգայի պատմության առաջին հաղթողը։
Եզրափակիչում հռոմյան թիմը նվազագույն հաշվով հաղթել է «Ֆեյենորդին»։
«Գայլերի» լավագույն ռմբարկու Թեմի Աբրահամը եզրափակիչ խաղում գոլ չխփեց, բայց կարողացավ այլ կերպ աչքի ընկնել՝ զավեշտալի սիմուլացիայով։ Դա ֆիքսել են հեռարձակողները, թեև ինքը՝ խաղացողը, իրականում չի փորձել թաքցնել, որ ձևացնում է։
Մրցակցի հետ բախումից հետո, նա ընկել է խոտածածկին և աչքով արել տեսախցիկին, որից հետո սկսել է ցուցադրել, իբր վնասել է ոտքը։