«Մոնակոյի» կիսապաշտպան Աուրելիեն Չուամենին, ում ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը», խոստովանել է, որ համակրում է երկու ակումբներին։
«Ես հավակնոտ եմ. ամեն անգամ, երբ ինչ-որ բան եմ անում, ես պարզապես ցանկանում եմ հաղթել: Եթե ես ուզում եմ մեծ խաղացող դառնալ, ապա պետք է ինձ համար ինչ-որ բան գտնեմ, որը թույլ կտա ինձ աճել որպես ֆուտբոլիստ։
Ռեալ Մադրի՞դ, թե՞՝՝ Լիվերպուլ. Ես երկուսն էլ հավանում եմ.․․․ Կարող եմ դիտել և՛ Իսպանիայի, և՛ Անգլիայի առաջնությունը։
Իսպանիայում խաղալն ու Անգլիայում խաղալը երկու տարբեր բաներ են, բայց ես կարծում եմ, որ դա պարզապես հարմարվելու խնդիր է»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում CNN-ը։