Հայտնի են Հռոմի «Լացիոյի» գլխավոր տրանսֆերային թիրախներն առաջիկա ամռանը։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «արծիվները» ցանկանում են ձեռք բերել «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Կարնեզեկկիին, «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիին, «Վերոնայի» պաշտպան Նիկոլո Կազալեին և «Չելսիի» պաշտպան Էմերսոնին։
Պետք է նշել, որ Ռոմանյոլիի պայմանագրի ժամկետը լրանում է «ռոսոներիների» հետ, և վերջինս կարող է Բերգամո տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Մնացած երեք խաղացողները գործող պայմանագիր ունեն իրենց ակումբների հետ։