BBC-ի լրահոսում գրված էր. «Մանչեսթեր Յունայթեդը» աղբ է: Հեռուստաալիքը ներողություն է խնդրել կատարվածի համար՝ բացատրելով, որ սխալը տեղի է ունեցել այդ պահին աշխատող պրակտիկանտի պատճառով։
«Ավելի վաղ ձեզանից ոմանք կարող էին նկատած լինել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին բավականին անսովոր մգրություն նորությունների ծրագրում: Հուսով եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները չեն վիրավորվել դրանից:
Պարզապես բացատրեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ պահին պրակտիկանտն աշխատում էր և սովորում, թե ինչպես օգտագործել վազող տողը և տեքստ տեղադրել դրա վրա, ուստի նա պարզապես պատահական բաներ էր գրում, և այդպես ստացվեց այս մեկնաբանությունը: Ուստի ես ներողություն եմ խնդրում, եթե տեսել եք դա և երկրպագում եք «Մանչեսթեր Յունայթեդին»: Իհարկե, դա սխալմունք էր, և այն չպետք է հայտնվեր էկրանին։ Մենք պարզապես մտածեցինք, որ ավելի լավ է դա բացատրենք ձեզ»,- BBC-ի հաղորդավարուհի Աննիտա Մակվեյը մեջբերում է The Guardian-ը։