Իսպանացի պաշտպան Էկտոր Բելյերինը հրաժարվել է վերադառնալ «Արսենալ»։
Պաշտպանը 2021/22 մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրեց «Բետիսում»։
«Ես ցանկանում եմ մնալ «Բետիսում»։ Իմ կարգավիճակը «Արսենալում» և «Բետիսում» շատ հստակ է։ Ամեն ինչ կանեմ, որ մնալ իսպանական ակումբում»,- Բելյերինի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
2021/22 մրցաշրջանում պաշտպանը «Բետիսի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ կատարելով 5 գոլային փոխանցում։