Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ երազում է կրկին հաղթել Չեմպիոնների լիգան։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը չորս անգամ հաղթել է մրցաշարը իսպանական ակումբի կազմում՝ 2013/14, 2015/16, 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում։
«Միայն իմ կարիերայի վերջում կհասկանամ, թե արդյոք կարողացել եմ մտնել ակումբի պատմության մեջ:
Ամեն դեպքում, բացարձակապես բոլոր հանդիպումներն ինձ համար կարևոր են։ Ես անընդհատ փորձում եմ ինչ-որ նոր բան անել, գոհացնել երկրպագուներին։ Բայց, իհարկե, երազում եմ Չեմպիոնների լիգայում հերթական հաղթանակի մասին։
Դրա համար պետք է շատ լավ պատրաստվել ու անել հնարավոր ամեն ինչ հաղթելու համար»,- ասել է ֆրանսիացի հարձակվողը ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջին: