«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն խոսել է հարձակվող Էրլինգ Հոլանդի` անգլիական ակումբ տեղափոխության մասին։
Հիշեցնենք, որ 21-ամյա Հոլանդը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» գերմանական «Բորուսիաjից»՝ պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականի ամառ։
«Հոլանդն ընտրեց մեզ։ Դուք տեսել եք տրանսֆերի գումարը և այն շատ ողջամիտ է։ Աշխատավարձը, որը մենք տալիս ենք նրան, այն է, ինչ մենք կարող ենք մեզ թույլ տալ և ինչի իրավունքը նա ունի։
Մենք նրան բացատրեցինք նախագծի էությունը, բայց «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» կամ «Ռեալը» կարող էին նրան ավելի շատ գումար առաջարկել։ Նա որոշել է, թե ուր է ուզում գնալ, և մենք երջանիկ ենք։ Մենք կենտրոնացած ենք ֆուտբոլի վրա, լավ խաղալու և հաղթելու, ոչ թե աստղային խաղացողների վրա:
Մեզ պակասում էր կենտրոնական հարձակվողը։ Մենք ունեինք այնպիսի տպավորիչ խաղացող, ինչպիսին Սերխիո Ագուերոն է։ Մենք ավելի քան մեկ տարի ծախսեցինք փոխարինող փնտրելով, և Հոլանդը հենց նա է, ով մեզ պետք է»,- մեջբերում է Սորիանոյին Daily Mail-ը։