երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս եկավ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, որը առավելության հասավ Լեհաստանը ներկայացնող Բարտոշ Գոլեբիևսկիի նկատմամբ:
Առաջին ռաունդում 5 մրցավարներն էլ հաղթանակը տվեցին հայ բռնցքամարտիկին: Երկրորդ ռաունդում մրցավարներից 3-ը առավելութուն տվեցին Հարությունյանի, իսկ վճռորոշ՝ 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկի առավելությունն ավելի ակնհայտ էր: Այսպիսով, Վախթանգ Հարությունյանը հաղթեց 5:0 հաշվով ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջնությանը մասանկցում է 13 մարզիկով: