Ֆուտբոլի Ազգային Լիգայի 38-րդ տուրում «Տոմը» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Մետալուրգի» հետ։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Գալաջանը, որը փոխարինվեց 61-րդ րոպեին։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Արթուր Առուստամյանը։ «Տոմը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը, իսկ «Մետալուրգը» նախավերջին՝ 19-րդ տեղում է։
«Վոլգարը» սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Օրենբուրգի» հետ։ տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Սիմոնյանը, որին 64-րդ րոպեին փոխարինեց Արտյոմ Պողոսովը։ Հյուրերի պահեստայինների նստարանին մնաց Արշակ Կորյանը։
«Վոլգարը» 16-րդ տեղում է, իսկ «Օրենբուրգը» զբաղեցնում է երրորդ տեղը և կմասնակցի անցումային խաղերի, որպեսզի հաղթելու դեպքում նվաճի Պրեմիեր Լիգայի ուղեգիր։