Սլովակիայի առաջնության 32-րդ տուրում «Սլովանը» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ժիլինայի» հետ։
Տանտերերի կազմում հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ «Սլովանը» ժամանակից շուտ նվաճել էր Սլովակիայի չեմպիոնի տիտղոսը։