Սլովակիայի առաջնության 32-րդ տուրում «Սլովանը» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ժիլինայի» հետ։
Տանտերերի կազմում հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ «Սլովանը» ժամանակից շուտ նվաճել էր Սլովակիայի չեմպիոնի տիտղոսը։
Բարսեղյանը, որը ձմռանն էր տեղափոխվել «Սլովան», այս ընթացքում անցկացրած 13 խաղում դարձել է երեք գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։