Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի վերջին՝ 30-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ախմատի» հետ։
Հանդիպման ավելացված ժամանակաում տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարին» փրկելով պարտությունից։
Այսպիսով, Սպերցյանի թիմը 30 տուրից հետո վաստակեց 50 միավոր և մրցաշրջանն ավարտեց չորրորդ հորիզոնականում։ Հայ կիսապաշտպանը մասնակցեց իր թիմի 30 խաղերից 24-ին՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։