Ֆուտբոլի Ազգային Լիգայի վերջին՝ 38-րդ տուրում «Ֆակելը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Բալթիկային»։
Տանտերերի մեկնարկային կազմում էր Իշխան Գելոյանը, որը փոխարինվեց 85-րդ րոպեին։ Հյուրերի կազմում պահեստայինների նստարանին մնաց Վալերի Ծառուկյանը։
Վորոնեժ քաղաքը ներկայացնող «Ֆակելը» գրավեց երկրորդ տեղը և առաջատար Մոսկվայի «Տորպեդոյի» հետ միասին նվաճեց Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ուղեգիր։
Ծառուկյանը, որը խաղում է կիսապաշտպանությունում, 20 տարեկան է։ Ընթացիկ մրցաշրջանում Վալերին մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։