Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով ժամանակին հանդես է եկել ռուսական «Սոչիում», Metaratings-ին տված հարցազրույցում նշել է, որ չնայած տնտեսական պատժամիջոցներին, այժմ Ռուսաստանում իրավիճակը շատ ավելի լավ է, քան Եվրոպայում։
«Եվրոպայում մարդիկ հիմա հավատում են, որ Ռուսաստանում ապրելն անհնար է դարձել, բայց ես վերջերս էի Մադրիդում, Բրյուսելում և Գերմանիայում։ Անկեղծ ասած, Եվրոպայում այս պահին իրավիճակը հազար անգամ ավելի վատ է, քան Ռուսաստանում։ Ամեն ինչ շատ է թանկացել, իսկ դա մարդկանց վրա տհաճ ազդեցություն է թողնում։
Օրինակ՝ գերմանացիները պատրաստ են պայքարել մեկ լումայի համար։ Պատահում էր, որ մեկ լցակայանում բենզինը կարող էր արժենալ 31,8 եվրո, իսկ այնտեղից երկու կիլոմետր հեռու՝ 31,7 եվրո։ Այս դեպքում շատ գերմանացիներ գնում են այնտեղ, որտեղ այն ավելի էժան էր՝ մեկ կոպեկի համար: Հետևաբար, հիմա, երբ ամեն ինչ թանկացել է, այնտեղ բոլորի համար շատ դժվար է։ Այո, այնտեղ աշխատավարձերը բարձր են, բայց ապրելը շատ է թանկացել։
100 տոկոս վստահությամբ կարող եմ ասել, որ մեր ժողովուրդները՝ հայերը, ռուսները, ավելի շատ են հանգստանում։ Եվրոպայում սովորական մարդիկ պարզապես աշխատում և աշխատում են»,- Կարապետյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։