«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։
Այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ 21-ամյա կիսապաշտպանը 27 խաղում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Շատ հպարտ եմ, որ արժանացել եմ այս մրցանակին երկրորդ մրցաշրջանն անընդմեջ: Ես շատ գոհ եմ իմ ելույթներից այս մրցաշրջանում և հիանալի է նպաստել թիմի հաջողություններին: Հուսով եմ, որ սա կլինի ևս մեկ հաջող տարի բոլորիս համար»,- ասել է Ֆոդենը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Մրցանակի մյուս հավակնորդներն էին Աարոն Ռեմսդեյլը, Բուկայո Սական (երկուսն էլ՝ «Արսենալ»), Քոնոր Գալահերը, Թայրեկ Միտչելը (երկուսն էլ՝ «Քրիսթալ Փելաս»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), Մեյսոն Մաունթը (Չելսի), Դեկլան Ռայսը ( «Վեսթ Հեմ»)։ .