«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատրաստ է այս ամառ լքել մյունխենյան ակումբը։ Այդ մասին հայտնում է SPORT1-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա լեհ ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ ակումբից։ Այնուամենայնիվ, Ռոբերտը ցանկանում է հեռանալ որպես պրոֆեսիոնալ, առանց սկանդալի։
Լևանդովսկին նույնիսկ չի դիտարկում հանդիպումները կամ մարզումները բոյկոտելու տարբերակները, դա նրա համար անընդունելի է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոբերտը «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել է 3 տարվա պայմանագիր։ Այս տարբերակը բավականին իրատեսական է թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կատալոնիա տեղափոխվելու պատճառներից մեկը ֆուտբոլիստի կինն է՝ Աննան, ով ցանկանում է ապրել Իսպանիայում։ Անգլիա տեղափոխվելը Լևանդովսկիների ընտանիքի համար չի դիտարկվում։