«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը անհամբեր սպասում է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելուն։
«Այո, Կրիշտիանուն հիանալի ֆուտբոլիստ է և իսկական հաղթող, այնպես որ ես չեմ կարող սպասել, թե երբ կսկսեմ աշխատել նրա հետ»,- տեն Հագին է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանչեսթերյան ակումբում անհաջող մրցաշրջանից հետո պորտուգալացին կարող է հեռանալ թիմից։