«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում են իտալական մի շարք լրատվամիջոցներ։
La Gazzetta dello Sport-ը, Sportitalia-ն և այլ աղբյուրներ պնդում են, որ կողմերը համաձայնության են եկել 3 տարվա պայմանագրի շուրջ՝ 10 միլիոն եվրո աշխատավարձով մեկ մրցաշրջանում:
ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» նույնպես հավակնում էին կիսապաշտպանին, սակայն Պոգբան նախընտրել է վերադառնալ ակումբ, որտեղ նա իսկապես երջանիկ էր զգում և ցուցադրում իր լավագույն խաղը, նշում են լրատվամիջոցները:
29-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը մանկունիանցիների հետ ավարտվում է այս ամառ, ուստի նա անվճար կմտեղափոխվի իտալական ակումբ։