Ա Սերիայի 38-րդ՝ եզրափակիչ տուրում հանդիպեցին «Տորինոն» ու «Ռոման»։
Հռոմեական ակումբը հաղթեց մրցակցին՝ 3-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Թեմի Աբրահամը, ևս մեկ գոլ 11 մետրանոցից խփեց Լորենցո Պելեգրինին։
Այս մրցաշրջանի վերջում «Ռոման» ապահովեց 6-րդ տեղը (63 միավոր) Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։
Դա երաշխավորում է նրանց մասնակցությունը Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանին: