«Նապոլին» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել իր պաշտպան Կալիդու Կուլիբալիից 35 մլն եվրոյի դիմաց։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ սենեգալցու ծառայություններով հետաքրքրվում են «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն։
30-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիում» է 2014 թվականից։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մյուս մրցաշրջանի վերջում։