«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է Դիվոկ Օրիգիի հեռանալը ակումբից։
«Ես ակնկալում եմ, որ Դիվոկին յուրահատուկ հրաժեշտ կտան: Ինձ համար նա միշտ կմնա «Լիվերպուլի» լեգենդը, և հաճելի էր նրա հետ աշխատելը։
Նա ամենակարևոր խաղացողներից մեկն է, որին ես երբևէ ունեցել եմ: Ուր էլ գնա, կհաջողի՝ 100 տոկոսով։
Դժվար կլինի, երբ նա հեռանա։ Անկասկած, նա «Լիվերպուլի» լեգենդն է»,- մերսիսայդցիների գլխավոր մարզիչի խոսքներն է փոխանցում Sky Sports-ը:
Բելգիացի հարձակվողը կհամալրի «Միլանի» շարքերը: