«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու «Բարսելոնա» տեղափոխվելու սագան շարունակում է ծավալվել: Կատալոնացիները նշել են այն գումարը, որը պատրաստ են վճարել ֆուտբոլիստի համար:
«Բարսելոնայի» ներսում 60 միլիոն եվրոն համարվում է առավելագույն գինը, որը «բլաուգրանան» պատրաստ է վճարել խաղացողի տրանսֆերի համար, ում պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ լեհ հարձակվողն արդեն համաձայնեցրել է իսպանական թիմի հետ անձնական պայմանագրի մանրամասները, սակայն «Բավարիայի» ղեկավարները պնդում են, որ Լևանդովսկին պետք է ամբողջությամբ կատարի իր համաձայնությունը մյունխենցիների հետ։
Այնուամենայնիվ, «Բավարիայի» մարզիչ Յուլիան Նագելսմանը ասել է, որ իմաստ չի տեսնում աշխատել մի խաղացողի հետ, ով չի ցանկանում խաղալ թիմում: