Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն աջակցել է ռուս մարզիկների դեմ պատժամիջոցներին։
«Ոչ մի ռուս մարզիկ չպետք է մասնակցի որևէ մրցաշարի։ Սա վերաբերում է բոլոր մարզաձևերին։ Սա իմ դիրքորոշումն է։
Ես չեմ շփվում ռուս ֆուտբոլիստների կամ մարզիչների հետ։ Ունեմ իմ դիրքորոշումը, և դա արտահայտում եմ ամենուր։ Ես աջակցում եմ իմ ժողովրդին, իմ երկրին: Այսօր ուկրաինացի մարզիկները հիմնականում զրկված են մասնակցելու հնարավորությունից։ Խոսքը նաև երեխաների մասին է, ովքեր զրկված են այստեղ ինչ-որ բան անելու հնարավորությունից»,- Շևչենկոյի խոսքերն է մեջբերում է ua.tribuna.com-ը։