Լուիս Սուարեսը կարող է տեղափոխվել«Ինտեր Մայամի»: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ նա կարող է դառնակ թիմակից Լեո Մեսսիի հետ: Դա տեղի կունենա, եթե արգենտինացին գնի ամերիկյան ակումբի 35%-ը և թիմին միանա որպես խաղացող, սպասվում է, որ դա տեղի կունենա 2023 թվականի ամռանը։
Լուիս Սուարեսը կլքի Մադրիդի «Ատլետիկոն» 2022 թվականի ամռանը, այս մասին պաշտոնապես հաստատել են ակումբը։ Ինքը՝ ուրուգվայցին, հույս ունի վերադառնալ Բարսելոնա, սակայն կատալոնական ակումբը հույսեր չի կապում ուրուգվայցու հետ: