«Բարսելոնան» հայտնել է ԱՄՆ վերադառնալու մասին, որտեղ ամառային միջմրցաշրջանի ընթացքում երկու ընկերական խաղ կանցկացնի։ Կատալոնացիները կհանդիպեն «Ինտեր Մայամիի» ու «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Խաղերը նախատեսված են հուլիսի 19-ին և 30-ին։ Առաջին խաղը կկայանա Մայամիում, իսկ երկրորդը՝ Նյու Յորքում։
Վերջին տասնամյակում ԱՄՆ-ն «Բարսելոնայի» հավաքների անցկացման հիմնական վայրն է։ Թիմը մեկնել է այնտեղ 2011, 2015, 2017, 2018 և 2019 թվականներին՝ ամեն անգամ անցկացնելով 3-ական ընկերական խաղ։