Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը կարծում է, որ «Լիվերպուլը» առավելություն չունի «Ռեալի» նկատմամբ։
«Ուրիշ ո՞ր թիմն ունի իր կազմում 8 ֆուտբոլիստ, որոնք 4 անգամ նվաճել են Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը: Շատ դժվար է կրկնել այն, ինչ արել է «Ռեալը».
Չեմ կարծում, որ «Լիվերպուլն» ավելի լավ թիմ ունի.: Ոչ ոք չունի այնպիսի կատարյալ թիմ, ինչպիսին «Ռեալինն» է»,- սերբ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Թիմերի միջև ՉԼ-ի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին` Փարիզում: