«Յուվենտուսը» ցանկություն ունի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրվել երկու աստղային նորեկով։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինցիները կփորձեն ձեռք բերել կիսապաշտպաններ Ժորժինյոյին և Պոլ Պոգբային։ Ըստ աղբյուրի՝ «ծեր սինյորան» սկսել է բանակցությունները նշված կիսապաշտպանների հետ։
Պոգբայի պայմանագրիի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» լրանում է, և վերջինս կարող է Թուրին վերադառնալ ազատ գործակալի կարգավիճակով։ Ինչ վերաբերվում է Ժորժինյոյին, «Յուվենտուսը» ստիպված կլինի «Չելսիին» վճարել 40 միլիոն եվրո։