«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիներն արդեն իսկ առաջարկ են կատարել իսպանական ակումբին։
Նշվում է, որ դե Յոնգը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում համարվելու է ՄՅՈւ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկը։