«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է իր ապագայի մասին. 30-ամյա դանիացու պայմանագիրն ավարտվում է այս ամառ։
«Ես չգիտեմ, թե ինչ է սպասվում մեզ ապագայում: Դա որոշում է լինելու մարզական, բայց նաև ընտանեկան տեսանկյունից՝ կապված այն որոշման հետ, թե ուր եմ գնալու։
Ես ծրագրեր ունեմ, բայց չգիտեմ, թե ինչ կլինի։ Բայց «Բրենտֆորդը», միանշանակ, մտնում է իմ հավանական ծրագրերի մեջ։ Միշտ ցանկացել եմ տիտղոսներ նվաճել. ես միշտ մրցակցության կողմնակիցն եմ, միշտ ցանկանում եմ ամեն դեպքում ընտրել լավագույն տարբերակը՝ խաղալով ամենաբարձր մակարդակով։
Այժմ ես ընտանիքիս հետ եմ և դա ամենակարևորն է»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։