Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել «Այնտրախտի» կիսապաշտպան Դայիչի Կամադային։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման, խփել է 4 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Կամադան հայտնվել է Եվրոպայի թոփ-ակումբներից շատերի ուշադրության կենտրոնում այդ թվում Եվրոպա Լիգայում հաջող ելույթներից հետո։
Բացի «Տոտենհեմից», կիսապաշտպանի տրանսֆերի գլխավոր հավակնորդներից է «Սևիլիան»: