«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ իսպանական գրանդից։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, պաշտպանը առանձին խոսակցություն է ունեցել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավիի հետ և վերջինիս հայտնել, որ ցանկանում է մնալ ակումբում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել որ ԱՄՆ-ի հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Դեստը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ։