Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի նոր տնային մարզահագուստը:
Մարզաշապիկը պատրաստված է ակումբի ավանդական կարմիր և սպիտակ գույներով: «Արսենալի» ֆուտբոլիստները մայիսի 22-ին «Էվերթոնի» դեմ ԱՊԼ-ի եզրափակիչ խաղում առաջին անգամ կխաղան նոր մարզաշապիկով։