Մադրիդի «Ռեալին» զարմացրել են «Բարսելոնայի» նախագահի վերջին խոսքերը Կիլիան Մբապեի մասին։
Ավելի վաղ Ժոան Լապորտան, պատասխանելով ՊՍԺ-ի հարձակվողի մասին հարցին, ասել էր. «Բարսելոնան երբեք պայմանագիր չէր կնքի մի խաղացողի հետ, ով 50 միլիոն եվրո աշխատավարձ կխնդրեր»։
Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդյան ակումբին զարմացրել են այդ խոսքերը։ Մադրիդի «Ռեալում» չեն հասկանում, թե ինչու է «Բարսայի» նախագահն այդքան անհանգստացած Մադրիդի հետ կապված բոլոր իրադարձություններով։
Նշվում է նաև, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ հայտարարել Մբապեի տրանսֆերի մասին մինչև մայիսի 28-ին կայանալիք «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։