«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականի կազմում չի մասնակցի Ազգերի Լիգայի գավաթի խաղարկությանը։
Ինչպես տեղեկացնում է gazzetta․it-ը, Զլատանը կարող է ավարտել կարիերան, երբ մրցաշրջանն ավարտվի։ Նշվում է, որ 40-ամյա ֆուտբոլիստի որոշման վրա կարող է ազդել «Միլանի»՝ Իտալիայի չեմպիոն դառնալը։
Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։