ՊՍԺ-ն դադարեցրել է առցանց խանութում փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի անունով մարզաշապիկների վաճառքը: Այդ մասին հայտնում են Mirror-ը․ Besoccer-ը և Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին մի քանի օրից կհայտնի, թե որտեղ է շարունակելու կարիերան։ Հավանական տարբերակներից մեկը՝ «Ռեալ» տեղափոխությունն է։
Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։
Այս մրցաշրջանում նա փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 36 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։