Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան շուտով նոր ակումբ կունենա։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Ինտերը» և «Ռոման»։
Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմի» ղեկավարները մեծ ցանկություն ունեն Դիբալային տեսնել իրենց թիմում և աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։ 28-ամյա Դիբալան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից»։
Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։