Չորեքշաբթի օրը՝ մայիսի 18-ին, կայացավ Եվրոպայի լիգայի «Այնտրախտ» — «Ռեյնջերս» եզրափակիչը։ Հանդիպումն ավարտվել է 11 մետրանոց հարվածաշարում գերմանական ակումբի հաղթանակով՝ 5:4 հաշվով։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։
Գերմանական ակումբների համար սա ՈւԵՖԱ-ի գավաթ/Եվրոպա լիգայի յոթերորդ տիտղոսն է:
Նրանք 8 պարտություն ունեն նաև եզրափակիչներում։ Միայն երեք երկիր ունի ավելի շատ հաղթանակներ՝ Անգլիան ու Իտալիան՝ 9-ական, Իսպանիան՝ 13։
Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Այնտրախտը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր ստացավ։ Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում։ Եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկությունում գերմանական ակումբը 1959/60 մրցաշրջանում հասավ եզրափակիչ, որում պարտվեց Մադրիդի «Ռեալին»։