«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Մաուրիցիո Առիվաբենեն պատասխանել է ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ թուրինյան ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին։
«Պոլ Պոգբան ՄՅՈՒ-ի խաղացող է, ես հարգում եմ նրան ու իր ակումբը։ Այն գործակալությունը, որի հետ համագործակցում է Պոլ Պոգբան, նաև այնպիսի հաճախորդներ ունի, ինչպիսիք են Մոյզե Քինը, Պելեգրինին, Պոլն ընդհանրապես այսօրվա հանդիպման գլխավոր թեման չէր»,- Առիվաբենեի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Պոգբան չի շտապում որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ։