«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ հանդիպման նախօրեին (2:0) վնասել է իր թիմի ակումբային ավտոբուսը։
Շվեդ ֆուտբոլիստը կոտրել է ակումբի ավտոբուսի ապակին։
Milan News-ը նշում է, որ Զլատանը խաղից առաջ բավականին անհանգստացած է եղել և նյարդային լարվածությունից հարվածել է ապակուն։
«Միլանը» «Ատալանտային» հաղթելուց հետո վաստակել է 83 միավոր։ Թիմը գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով առաջ լինելով Միլանի «Ինտերից»: