Կիլիան Մբապեն ճանաչվել է Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն խաղացող։
Հարձակվողը մրցանակ է ստացել Ֆրանսիայի Ֆուտբոլիստների Միությունից (UNFP)՝ առաջ անցնելով Բեն Յեդերից (Մոնակո), Դիմիտրի Պայեից (Մարսել), Լուկաս Պակետայից (Լիոն) և Մարտին Տերիերից (Ռեն):
Բրունո Ժենեսիոն, ով գլխավորում է «Ռենը», ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ։
ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ջանլուիջի Դոննարուման ճանաչվել է Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն դարպասապահ:
Իսկ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Ֆրանսիայի ֆուտբոլային միության կողմից ճանաչվել է արտասահմանում հանդես եկող մրցաշրջանի լավագույն ֆրանսիացի խաղացող։