«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Վեսթ Հեմի» հետ ոչ-ոքիից (2-2) հետո խոսել է «Լիվերպուլի» հետ չեմպիոնական մրցավազքի մասին։
«Շատ ուրախ եմ այս ստադիոնում քամբեք ունենալու համար։ Երկրորդ կեսը լավն էր, մենք միավոր վաստակեցինք։ Գիտեինք, որ մեզ բարդ խաղեր են սպասվում։ «Լիվերպուլը» 4 միավորով է հետ մնում, հիմա գնդակների տարբերության մասին ոչ մի խոսք չկա։
Ուղղակի պիտի հաղթենք «Ասթոն Վիլային», եթե ոչ, չեմպիոն կդառնա «Լիվերպուլը»»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում City Xtra-ն։