Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան կարող է հեռանալ ռուսական ակումբից։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է սերբական «Ցրվենա Զվեզդան»։ Այս մասին տեղեկացնում է Match Tv-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը տարբերակներ ունի նաև թուրքական ակումբներից։
«Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը նշել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում թե՛ ֆուտբոլիստի, թե՛ այն ակումբների հետ, որոնք ցանկանում են ձեռք բերել վերջինիս տրանսֆերը։