«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է չսահմանափակվել՝ Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելով։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչը ցանկություն ունի ուժեղացնել ևս երկու դիրք։ Ըստ աղբյուրի՝ Գվարդիոլան կփորձի ձեռք բերել մեկական ձախ լատերալի և հենակետային կիսապաշտպանի։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում այս պահին չորս միավորով գերազանցում է «Լիվերպուլին», սակայն վերջինիս համեմատ մեկ հանդիպում ավելի է անցկացրել։ Գվարդիոլայի թիմին մնացել է անցկացնել մեկ խաղ։