Անգլիայի Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Վեսթ Հեմի» հետ։
24-րդ րոպեին րոպեին հաշիվը բացեց տանտերերի կիսապաշտպան Ջարոդ Բոուենը։ 45-րդ րոպեին Բոուենը դարձավ դուբլի հեղինակ։
49-րդ րոպեին Ջեք Գրիլիշը կրճատեց հաշվի տարբերությունը։ 69-րդ րոպեին Վլադիմիր Ցոուֆալը դարձավ ինքնագոլի հեղինակ, որի արդյունքում հաշիվը հավասարվեց։
«Քաղաքաբնակները» կարող էին նաև կամային հաղթանակ տոնել, սակայն 86-րդ րոպեին Ռիյադ Մահրեզը վրիպեց 11-մետրանոցից։
«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 90 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վեսթ Հեմը» 56 միավորով 7-րդ տեղում է։